News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան պատրաստ է սատարել Հյուսիսային Կորեայի ապառազմականացման ջանքերին, բայց Փխենյանը, պետք է իր պարտավորություններին հավատարիմ գտնվի եւ իր միջուկային ու բալիստիկ պաշարները ոչնչացնելու իրական ցանկություն դրսեւորի։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ իր հարավկորեացի գործընկեր Մուն Չժինի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ տեղեկացնում է Reuters-ը։

«Մենք Փխենյանից պարտականությունների հստակ կատարում ենք ակնկալում»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ Ֆրանսիան պատրաստ է ակտիվ դեր խաղալ բանակցային գործընթացի սկսվելու դեպքում։

«Մենք ունենք գիտական, տեխնիկական, օպերատիվ, միջուկային փորձագիտություն, որը ապառազմականացման գործընթացում շատ օգտակար է, եւ որը մենք ուզում ենք հասանելի դարձնել, եթե անհրաժեշտ լինի»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ