News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման համար ԱՄՆ-ը որեւէ պայմանավորվածություն Թուրքիայի հետ ձեռք չի բերել։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք որեւէ պայմանավորվածություն Թուրքիայի հետ չենք ունեցել։ Այսօր Թուրքիայի հանդեպ իմ վերաբերմունքը բոլորովին այլ է, քան երկու օր առաջ։ Այժմ ես Թուրքիայի հարցում ունեմ շատ լավ զգացողություն, իսկ երկու օր առաջ այն չկար»,- Սպիտակ տանն ասել է Թրամփը։

Պաստոր Բրանսոնը, ով երկու տարի ձերբակալված էր Թուրքիայում, անցյալ շաբաթ ազատ արձակվեց։ Նրան 35 տարվա ազատազրկում էր սպառնում՝ ահաբեկչությանը սատարելու եւ լրտեսական գործունեությամբ զբաղվելու մեղադրանքով։ Վաշինգտոնն այդ մեղադրանքներն անհիմն էր համարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ