News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամեն տարի հոկտեմբերի 16-ին նշվում է Հացի միջազգային օրը։

Տոնը հիմնվել է 2006 թվականին՝ Հացթուխների եւ հացթուխ-հրուշակագործների միջազգային միության կողմից։ Իսկ ամսաթիվը կապված է այն բանի հետ, որ 1945թ․ հոկտեմբերի 16-ին ստեղծվել է ՄԱԿ-ի Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպությունը, որը զբաղվում էր ոլորտի խնդիրների լուծման հարցերով։ Ի դեպ, այդ իրադարձությանն է նվիրված նաեւ Պարենի համաշխարհային օրը։

Ավանդաբար Հացի համաշխարհային օրը շատ երկրներում անցկացվում են զանազան միջոցառումներ՝ հացի արտադրության ցուցահանդեսներ, խոհարարների հանդիպումներ, վարպետաց դասեր, կարիքավորներին անվճար հացի բաժանում, բարեգործական ակցիաներ եւ այլն։ Մասնակիցները կարողանում են ոչ միայն տարատեսակ հացամթերքներ համտեսել, այլեւ իմանալ ինչպես է պատրաստվում հացը, նրա պատմությունը եւ նրա հետ կապված ավանդույթները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ