News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիա այցից հետո ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կանգ կառնի Թուրքիայում, որպեսզի քննարկի անհետացած լրագրող Ջամալ Հաշքաջիի հետ վկապված իրավիճակը՝ տեղեկացնում է Reuters-ը։

«Անհրաժեշտ է, որ թուրքական իշխանությունները՝ Սաուդյան Արաբիայի լիարժեք եւ թափանցիկ աջակցությամբ, կարողանան մանրամասն հետաքննություն անցկացնել եւ պաշտոնապես հրապարակել դրա արդյունքները»,- ասել է նա։

 Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Պոմպեոյին, Հաշքաջիի գործի հետ կապված, շտապ ուղարկում է Էր Ռիադ։

Հիշեցնենք, որ Washington Post-ի թղթակից Ջամալ Հաշքաջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Թուրքերը վստահ են, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան այդ ամենը հերքում է՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ