Չինաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է չինական սեյսմոլոգիական կենտրոնը:
Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 10.10-ի սահմաններում:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Մարդկային զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել: