News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սիրիական երկխոսության հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին կայցելի Թուրքիա, Կատար եւ Սաուդյան Արաբիա, հայտնում են Պետքարտուղարությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սիրիայի երկխոսության հարցով պետքարտուղարի հատուկ դեսպան Ջեյմս Ջեֆրին հոկտեմբերի 15-23-ը կուղեւորվի Թուրքիա, Կատար եւ Սաուդյան Արաբիա՝ Սիրիայի հարցում դաշնակիցների եւ գործընկերների հետ քննարկումներ վարելու»,- նշված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Ջեֆրին Թուրքիայում կհանդիպի պաշտոնատար անձանց, «սիրիական ընդդիմության առաջնորդների եւ քաղաքացիական հասարակության սիրիական խմբերի հետ»:

«Կատարում եւ Սաուդյան Արաբիայում նա կհաստատի ԱՄՆ դիրքորոշումն այն մասին, որ Իդլիբում ցանկացած ռազմական հարձակում կլինի Սիրիայում եւ տարածաշրջանում հակամարտության չկշռադատված էսկալացիա»,- հավելել են Պետքարտուղարությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ