Սաուդյան Արաբիայի թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը կործանվել է երկրի հյուսիս–արեւմուտքում, որի հետեւանքով անձնակազմը զոհվել է, երեքշաբթի հայտնել է սաուդյան SPA լրատվկան գործակալությունը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությունում աղբյուրին։
Աղբյուրը պարզաբանել է, որ Hawk ուսումնական ինքնաթիռի աղետը տեղի է ունեցել երկուշաբթի երկրի հյուսիս–արեւմուտքում փորձնական թռիչքի իրականացման ժամանակ։
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հետաքննություն են սկսել, որ պարզեն վթարի պատճառները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։