News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Էկվադորի դեսպանատունը, որտեղ թաքնվում է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, նրա համար վարքագծի կանոնակարգ է թողարկել: Կանոնների տեքստը հրապարակել է Codigo Vidrio պորտալը:

Ասանժին այցելությունները, արտաքին աշխարհի հետ նրա շփումները, նրան բժշկական ծառայությունների ցուցաբերումը կարգավորող նոր կարգը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 13-ին, փոխանցում է «Իզվեստիան»:

Հիմա WikiLeaks-ի հիմնադրին այցելելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային փոստով դեսպանատուն հատուկ հարցում ուղարկել: Ասանժի մոտ միանգամից կարող է գալ 3 այցելուից ոչ ավելի, ըստ որում՝ դիվանագետներն իրենց իրավունք են վերապահել մերժել այցելուներին ընդունելու իրավունքը:

Ասանժը կարող է համացանց մտնել միայն դիվանագիտական գերատեսչության Wi-Fi ցանցով, նույն կերպ է նրան թույլատրված նաեւ զանգեր կատարել: Այլ դեպքերում նա է վճարելու ծախսերի համար:

Նրան նաեւ հիշեցրել են, որ չի կարող միջամտել ուրիշ պետությունների գորևծերին, այլապես նրան ապաստան տրամադրելու որոշումը հետ կկանչվի:

Այս տարվա մարտին Ասանժին արդեն զրկել էին հաղորդակցության միջոցներին  հասանելիությունից, քանի որ Էկվադորի իշխանությունների կարծիքով՝ համացանցում նրա հաղորդագրությունները վնաս էին հասցնում մյուս երկրների հետ հարաբերություններին:

Նոր փաստաթղթով կարգավորվում են նաեւ հիգիենայի եւ մաքրության, այդ թվում՝ զուգարանում, կանոնները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ