News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 15
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արեւելյան գործընկերությանն անդամակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որին մասնակցում էին Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ անդամ պետությունների եւ ԱլԳ անդամակցող պետությւնների արտգործնախարարներ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը իր խոսքում մասնավորապես անդրադարձավ Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարներին, Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին եւ կառավարության ազգային զարգացման օրակարգի առաջնահերթություններին:

ԼՂ հիմնախնդրի կարգավորման առնչությամբ՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը Հայաստանի գլխավոր առաջնահերթություններն են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news