News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լապլանդիայում ակտիվ հանգիստ կազմակերպող խոշորագույն ընկերություններից մեկը հանդիսացող Lapland Safaris-ը սուրբծննդյան էլֆի հաստիք է առաջարկում 2018թ․ նոյեմբերից մինչեւ 2019թ․ հունվարն ընկած ժամանակահատվածում՝ գրում է «Моя планета»-ն։

Ակնկալվում է, որ էլֆը կլինի ակտիվ, շփվող եւ լավատեսական տրամադրությամբ, քանի որ էլֆի մասնագիտությունը ենթադրում է գիդի, համերգավարի եւ հրաշագործի միջեւ ինչ-որ մի բան։ Բացի անգլերենի լավ իմացությունից, ողջունելի է նաեւ ֆրանսերենի, գերմաներենի եւ իսպաներենի իմացությունը։

Աշխատանքը սկսելուց առաջ Lapland Safaris-ը էլֆերի համար անգլերենով թրեյնինգ է կազմակերպում։ Նրանց նաեւ խոստանում են զեղչեր՝ տեղական խանութներում եւ ռեստորաններում։ Լրացուցիչ տեղեկատվության եւ հայտերի լրացման համար պետք է դիմել հետեւյալ հասցեով՝ [email protected]։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ