News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ղարաբաղյան հակամարտության կողմերին ռուսական զենքի մատակարարումների հարցը պետք է ուղղվի ռուս, այլ ոչ ամերիկացի դիվանագետներին: Այս մասին հոկտեմբերի 16-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՄՆ պետքարտուղի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխօգնական Ջորջ Քենթը:

Ի պատասխան տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի եւ երկու կողմերին ռուսական զենքի մատակարարումների մասին հարցին՝ նա համաձայնվեց, որ դա կարող է հակամարտության վրա հումանիտար ազդեցություն ունենալ, եւ սա այն է, «ինչի մասին բոլորս՝ լինենք լրագրողներ, քաղաքացիներ թե դիվանագետներ, պետք է հիշենք»:

«Գիտեմ, որ հակամարտության հետեւանքով անմիջականորեն տուժել են շատ հայեր ու ադրբեջանցիներ, կորցրել են ամեն ինչ եւ կյանքը նորից սկսել»,- ասաց Քենթը՝ պատասխանելով հարցին, թե ինչու սպառազինության մրցավազքի մասին հարցը չի բարձրացվում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստերում:

Նա համաձայնվեց, որ հումանիտար խնդիրները բոլորը միասին պետք է լուծեն եւ փորձեն լուծումներ գտնել, որոնք մարդկանց չպետք է թողնեն վախի մեջ:

Ինչ վերաբերում է հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ եղե՞լ է բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը, նա հայտարարեց, որ իրենք շատ թեմաներ են քննարկել՝ ներառյալ այն, թե բանակցություններն ինչպես առաջ մղեն: «Մեր նպատակն է կողմերի միջեւ զրույցին նպաստելը»,- հավելեց Քենթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ