News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստան ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով Ջոն Բոլթոնի այցի ժամանակ կարելի է սպասել կարծիքների ակտիվ եւ անկեղծ փոխանակություն երկկողմ հարաբերություններում դրական տեղաշարժերի եւ տարածաշրջանային կայունության խնդիրների վերաբերյալ: Այս մասին հոկտեմբերի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխօգնական Ջորջ Քենթը:

Ի պատասխան Իրանի հետ հարաբերությունների մասին հարցին, որը Հայաստանի համար կարեւոր երկիր է համարվում, Քենթն ասաց. «ԱՄՆ-ն հասկանում է, որ Հայաստանն օրհնյալ երկիր է հրաշալի մարդկանցով, բայց բարդ աշխարհագրությամբ»:

«Մենք հասկանում ենք տարածաշրջանային առեւտրի տեսանկյունից Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները»,- ասաց նա՝ հավելելով, որ Վաշինգթոնը նախկինի պես անչափ մտահոգված է իրանական պետության որոշ զինվորական տարրերի վարքագծով, որը բերում է տարածաշրջանային անկայունության:

Քենթը շեշտեց, որ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները հատուկ ուղղված են որոշակի ընկերությունների եւ որոշ հատվածների դեմ: «Խոսք չի գնում առեւտրով զբաղվող մանր թրեյդերների մասին: Սակայն հայկական, ինչպես նաեւ վրացական ու ադրբեջանական ընկերությունները պետք է հասկանան, թե իրենց հաճախորդներն ովքեր են: Մենք ընկերություններին կոչ ենք անում որոշակի իրանական կազմակերպությունների հետ առեւտրային հարաբերությունների մեջ չմտնել, քանի որ դրանք կարող են հայտնվել պատժամիջոցների տակ»,- հայտարարեց Պետքարտուղարության պաշտոնյան:

Քենթը հայտնեց, որ պատժամիջոցների հարցերով զբաղվող ամերիկացի պաշտոնյաները կժամանեն հաջորդ ամիս, որպեսզի Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ