Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը աշխատանքային ճաշի ձեւաչափով հանդիպեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի նորանշանակ փոխտեղակալ Ջորջ Քենթի հետ:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերություններին եւ դրանց զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր։
Հատուկ անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի օրակարգին եւ անցկացման ժամկետներին: