News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մենք չենք փորձում երբեւիցե ազդել փորձաքննություն իրականացնող մարմնի վրա, որ մեզ տան մեզ համար կամ հանրության համար ցանկալի տեղեկություն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝  անդրադառնալով  Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, թե Հովիկ Աբրահամյանի ընտանիքին փաստացի պատկանող տարածքում հայտնաբերված զենք-զինամթերքը Մարտի 1-ի դեպքերի հետ համընկնումներ չունեն։

Նա պնդեց՝ ասել է, որ կա վարկած «Մարտի 1-ի» դեպքերին այդ զենք–զինամթերքի օգտագործման մասով, չի պնդել, որ հենց այդպես է. «Տվյալներ էին ստացվել, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին փաստացի պատկանող տարածքում առկա է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, որը հնարավոր է  առնչություն ունի «Մարտի 1-ի» դեպքերի հետ։  Այդ օրերին տարբեր լրատվականներ ցանկանում էին ինձանից լսել խոսք, որով ես պետք է մեղադրեի այս կամ այն անձին «Մարտի 1-ի» զենքերի օգտագործման մեջ։ Ես ասել եմ, որ կա վարկած, որ հնարավոր է օգտագործվել է, իրականացվում է փորձաքննություն, որի արդյունքում կպարզվի այդ զենքերը օգտագործվել են մարտի մեկին թե ոչ։ Այո, եղել է փորձաքննություն եւ Հատուկ քննչական ծառայության պետը հայտարարել է, որ զենքերը որեւէ առնչություն չունեն այս դեպքերի հետ»։

Վանեցյանը հավելեց, որ օբյեկտիվ քննություն է իրականացվել. «Շատ կարեւոր եմ համարում, որ օբյեկտիվ քննություն է իրականացվում։ Մենք չենք փորձում երբեւիցե ազդել փորձաքննություն իրականացնող մարմնի վրա, որ մեզ տան մեզ համար կամ հանրության համար ցանկալի տեղեկություն»,-եզրափակեց ԱԱԾ տնօրենը։

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով նախկին վարչապետ հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող տարածքներում հայտնաբերված զենքերին, ասել էր

«Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զենքերի գործով փորձաքննությունն ավարտվել է: Մարտի 1-ի դեպքերի հետ համընկնումներ չկան»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 8-ին Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից անօրինական զենքեր էին հայտնաբերվել: Դրանից հետո իրավապահները հայտարարեցին, որ դրանք, հավանաբար, կիրառվել են Մարտի 1-ին:

Ավելի ուշ մամուլում տեղեկություններ եղան, որ այդ զենքերի մի մասը կիրառվել է 2010-ի դեպքերի ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանի որդին ու եղբորորդին իրենց ընկերների հետ ծեծի էին ենթարկել Ղազարյանների տաքսիների վարորդներին, առեւանգել մեքենաները, այրել, հետո կրակահերթ բացել նրանց տան վրա, որից հետո Գազի Հովոյի որդին հետապնդել էր Ջոնիկ Աբրահամյանի որդուն եւ կրակել նրա մեքենայի վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ