News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետի հետ քննարկում է եղել խիստ աշխատանքային՝ կապված ՊԵԿ-ի ընթացիկ հարցերի շուրջ. դժգոհություն չի եղել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց ինքը հնարավոր է, այս շաբաթ լքի զբաղեցրած պաշտոնը, իսկ պատճառը հավաքագրված մեծ գումարների անհետացումն է, որի մասին վարչապետին համակարգից են տեղեկացրել:

Դավիթ Անանյանը նշեց, որ դրանից ոչ ինչն է տեղյակ, ոչ էլ վարչապետը. «Ես չգիտեմ՝ ինչ գումարների մասին է խոսքը, ճիշտն ասած: Ո՞նց եք պատկերացնում, ՊԵԿ-ի կողմից հավաքագրված գումարները ինչպես կարող են ահետանալ: Դուք տեղյա՞կ եք այդպիսի մեթոդների: Դուք ունե՞ք այդպիսի տվյալներ, որ հավաքագրված գումարներն անհետանում են, նույնիսկ նախկինների ժամանակ: Եթե որեւէ մեկն ունի այդպիսի տեղեկատվություն, այդ հարցերով զբաղվող մարմիններին ներկայացրեք»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ժամանակ» թերթի փոխանցմամբ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, հնարավոր է, այս շաբաթ լքի զբաղեցրած պաշտոնը:

«Պատճառը հավաքագրված մեծ գումարների անհետացումն է, որի մասին վարչապետին համակարգից են տեղեկացրել, ինչպես նաեւ մի շարք այլ խայտառակ իրողությունների մասին։ Վարչապետի անզիջում եւ չոր որոշումը վստահաբար չի ուշանա»,-գրել էր թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ