News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Պարզվել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման  շրջանակը՝ ովքեր են գաղտնալսել, ովքեր են պատվիրել, իսկ գաղտնալսման եղանակը պարզվում է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հարցին՝ պատվիարտուն հայտնի՞ է հանրությանը, Արթուր Վանեցյանը ժպտաց, ապա նշեց. «Լայն ճանաչում ունի»։

Պատվիրատուները, նրա խոսքով, Հայաստանից են. «Պատվիրատուն մեկն է, բայց այդ պատվիրատուի մասնակցությունը, փաստաթղթավորելը եւ հիմնավորելը շատ բարդ է, շատ-շատ բարդ, որը ցավոք սրտի այս փուլում չի լինում»։

Վանեցյանը նաեւ մանրամասնեց, թե ինչպես է հնարավոր դարձել իրենց հեռախոսազրույցը գաղտնալսելը. «Ես գտնվել եմ ռոումինգում։ Ռոումինգով զանգերի ժամանակ այն գաղտնի պրատակոլները, որոնք կան, երկրի ներսում մեր խոսակցությունների ժամանակ ու որոնց գաղտնալսման համար անհրաժեշտ են հատուկ սարքեր, որոնք այսօր օրենքով նախատեսված է եւ ունի միայն Ազգային անվտանգության ծառայությունը, երբ որ մարդը գտնվում է ռոումինգի տակ, օպերատորները, որպեսզի կարողանան ավելի էժան կապ ապահովել, օգտվում են տարբեր ինտերնետային հեռախոսային ուղիներից, IP-տելեֆոնիա կոչեցյալը։ Ես եղել եմ ռոումինգում եւ այդ ինտերնետային կապուղին պաշտպանված չէր, այսինքն՝ չի գաղտնագրվում ու այդ դեպքում ցանկացած միջին որակի մասնագետ կարող էր գաղտնալսումն իրականացնել։ Ոչ թե գաղտնալսման բողանդակություն է կարեւոր։ գաղտնալսված խոսակցության բովանդակության վերաբերյալ կարող է եւ պատրաստ է պարզաբանումներ տալ»,–հավելել է նա։

Վանեցյանը մանրամասնեց նաեւ, թե ով է իր կողմից նշված Հրաչը. «Օգտվելով առիթից՝ ուզում եմ ասել, որ քննչական կոմիտեում իրականացված քննության արդյունքում պարզվել է, որ ես եւ Սասուն Խաչատրյանը նշված օրը ունեցել ենք 10 զանգ՝ 8 անգամ ինքն է ինձ զանգահարել, 2 անգամ՝ ես, ընդհանուր առմամբ մեկ խոսակցություն չենք ունեցել, որը 8 րոպե 40 վայրկյան է։ Մեր ամենաերկար խոսակցությունը 2,5 րոպե է տեւել եւ այդ խոսակցություններն ամբողջությամբ մոնտաժված են ու ներկայացված որպես մեկ խոսակցություն։ Ինչ վերաբերում է իմ հայտնի արտահայտությանը, ասել եմ՝ «ուզես-չուզես պետք է տաս», դա էլ եմ ուզում պարզաբանել։ Արդեն իսկ հայտնի է, որ դատավորի անունը Վաչե Մարգարյան է, ես ասում եմ Հրաչ։ Հրաչը ասում եմ Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարին։ Նրա անունը Հրաչ է, չեմ էլ ճանաչում իրեն, մամուլի ասուլիսի ժամանակ կողքներիս նստած տղան է։ Ես Սասուն Խաչատրյանին ասում եմ՝ «Հրաչն, ի՞նչ ա ասում», պատասխանում է՝ «Հրաչն ասում ա՝ հիմնավոր ա», ասում եմ՝ «դե ուրմեն, ուզի-չուզի՝ պետք ա տա»։

ԱԱԾ տնօրենը նկատեց՝ դատավոր ընկերներ շատ ունի, սակայն նրանց հետ նախընտրում է կենցաղային թեմաներով զրուցել. «Չեմ վախենում, չեմ թաքցնում, ես դատավորի հետ չեմ խոսել։ Ես իմ հեռախոսը, որը որ շատերի համար տարօրինակ թվաց, տվել եմ քննություն իրականացնող մարմնին, ասել եմ՝ փորձաքննություն իրականացրեք, այսինքն՝ վերականգնել են «Viber»-ը, «WhatsApp»-ը, անգամ իմ եւ կնոջս անձնական նամակագրությունը, իմ բանկային քարտի շարժը, երեխաներս ինձ նկարներ են ուղարկել՝ այդ նկարները։ Սաղ կա եւ տրամադրված է քննությանը։ Այն դեպքում, որ կարող էի չտալ, ասել՝ հեռախոսս կորել է։ Ես դատավորի հետ չեմ խոսել, դատավորների հետ առհասարակ չեմ խոսում։ Ես ունեմ դատավոր ընկերներ 20-25 տարվա ընկերներ են,, ում հետ կարող է խոսեմ կենցաղային հարցերով»,–եզրափակեց նա՝ շեշտելով՝ գաղտնալսման ամբողջ նպատակը եղել է իր հրաժարականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ