News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է ապահովել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ դա օրենքի պահանջն է։

Հարցին՝ ինչու Սերժ Սարգսյանին չտրամադրվեց ԱԱԾ ընդունելությունների տունը, Վանեցյանը պատասխանեց. «Այդ ընդունելությունների տունը ծառայում է պետական համակարգին՝ դրսից եկած պատվիրակությունների ընդունման, ոչ պաշտոնական հանդիպումների համար։ Բացառվում է, որ ԱԱԾ ընդունելությունների տունը որեւէ մեկին տրամադրվի։ Սա վերջին ընդունելությունների տունն է»։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի գրասենյակն առաջարկել էր, որ իրեն տրամադրվի ԱԱԾ ընդունելությունների տունը, սակայն, Կառավարությունը մերժել էր առաջարկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ