News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


10 օր առաջվա դրությամբ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային փոխանցվել են բոլոր կուտակային կենսաթոշակային հատկացումները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Դիտարկմանը, որ Կուտակային կենսաթոշակային հատկացումների հետ կապված պետությունը երկու ամիս ուշացումով է փոխանցել գումարները, որի հետեւանքով քաղաքացիները վնասներ են կրել, արդյոք փոխհատուցվելու են այդ վնասները, Դավիթ Անանյանը արձագանքեց. «Բոլոր գումարները փոխանցվել են, հուլիսի 1-ից քաղաքացիների կողմից կուտակային կենսաթոշակային համակարգին հատկացվող 5 տոկոսը դարձավ 2,5 տոկոս: Երբ իջնում է 2,5 տոկոս եւ ավտոմատ համակարգերը թարմացման կարիք ունեն, դրա հետ կապված ինչ-որ X ժամանակահատված է պետք, որ համակարգերը արդիականացվեն: Դրա համար մեզնից պահանջվել է 1,5 ամիս ժամանակ: Տեխնիկական խնդիրները կարգավորելուց, ծրագրային խնդիրները հաղթահարելուց հետո բոլոր գումարները 10 օր առաջվա դրությամբ փոխանցված են հաշիվներին»:

Հիշեցմանը, որ Սահմանադրական դատարանը որոշում ունի, որ որեւէ կերպ քաղաքացիների վրա չպետք է անդրադառնան տեխնիկական խնդիրները, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Դե թող ՍԴ-ն էլ գար այդ տեխնիկական խնդիրները լուծեր: Եթե քաղաքացին ուզում է իր սահմանադրական իրավունքներից օգտվել, այդ դեպքում օրենքի փոփոխություններից հետո որոշակի խելամիտ ժամկետ է պահանջվում, որպեսզի համակարգն արդիականացվեր: Եթե դա մենք արել ենք զարթոնքային իրավիճակում, շատ արագ, հնարավո՞ր է նաեւ հուլիսի 1-ից անել մի բան, որը չգիտեինք՝ հուլիսի 1-ից հետո լինելու է, թե ոչ»:

Դավիթ Անանյանը պնդեց, որ իրենց գործունեության արդյունքում քաղաքացիները չեն տուժել. «Վնաս չենք պատճառել, կարծում եմ՝ այդ 5 տոկոսից 2,5 տոկոս նվազեցնելն արդեն բավականին մեծ օգուտ է քաղաքացիներին»:

Ավելի վաղ  Կենտրոնական դեպոզիտարիայից NEWS.am-ին հայտնել էին, որ իրենք պետությունից դեռևս չեն ստացել 2018թ. հուլիս և օգոստոս ամիսների համար նախատեսված` կուտակային կենսաթոշակային հատկացումները։

Խոսքը ՀՀ պետական բյուջեից նախատեսված կուտակային հատկացումների մասին է, որը 2018 թ. հուլիսի 1–ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ վճարման կազմում է 7,5 տոկոս։

Նշենք, որ ըստ ընթացակարգի, ՊԵԿ–ը սոցիալական վճարների վերաբերյալ հաշվարկները փաստացի ստանալու օրվանից հետո` առավելագույնը 10-օրյա ժամկետում, մշակում է դրանք և վճարման հանձնարարական է ուղարկում գանձապետարան` պետությունից հատկացում կատարելու համար։ Կուտակային հատկացումներ ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում մանսակիցների ռեեստրավարը՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, յուրաքանչյուր մասնակցի հաշվին է փոխանցում կուտակային հատկացմանը համարժեք քանակով փայեր։

NEWS.am–ը քաղաքացիներից ահազանգեր էր ստացել, որ իրենց կուտակային հաշիվների չի երևում հուլիս–օգոստոսի փոխանցումները։ Ըստ մասնագետների՝ յուրաքանչյուր ուշացում վնաս է կուտակային կենսաշթոշակային մասնակցի համար։ 

Նշենք, որ համաձայն ՀՀ Սահմանադրական դատարանի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ 2014 թ. ապրիլի 2–ի որոշման՝  մարդու իրավունքների ապահովման և պաշտպանության հարցերը չեն կարող ենթադասվել տեխնիկական և կազմակերպչական ցանկացած բնույթի հանգամանքների։ 

Ըստ այդ որոշման՝ Կառավարությունը պետք է պաշտպանի մարդկանց սեփականության իրավունքը, այն կախվածության մեջ չդնելով տարաբնույթ տեխնիկական պայմաններից:

 

Պետությունը չի կատարել երկու ամսվա կուտակային հատկացումները. քաղաքացիները կզրկվե՞ն տոկոսներից (ֆոտո)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ