News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Սյունիքի նորանշանակ մարզպետ, նախկին փոխոստիկանապետ  Հունան Պողոսյանն ընտանիքի հետ  կտեղափոխվի Կապան՝ բնակության։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պողոսյանը։

«Մեկ ժամվա ընթացքում մեկնելու եմ Կապան, եւ կարծում եմ կմնամ այնտեղ տեւական ժամանակ, որոշ ժամանակ հետո էլ ընտանիքիս անդամները կգան»,– նշեց նա։

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է սյունեցիները չընդունեն Երեւանից եկած պաշտոնյային, Պողոսյանն արձագանքեց.

«Դուք շարունակում եք տարանջատել սյունեցի,  երեւանցի, լավ է՝ չասացիք ճապոնացի, մեծ սիրով մենք միասին կաշխատենք»,–նշեց նա։

Հունան Պողոսյանն ասաց, որ Սյունիքի մարզն իր համար շատ հոգեհարազատ մարզ է.

«Չկա մի տարածաշրջան, որ իմ պաշտոնավարման ընթացքում այցելած չլինեմ։ Ես տարեկան երկու–երեք անգամ Սյունիքի մարզ էի այցելում զուտ աշխատանքային այցով»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստում 3 նոր մարզպետ նշանակվեց: Մասնավորապես, Սյունիքի մարզպետ նշանակվեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, Արագածոտնի մարզպետ նշանակվեց Դավիթ Գեւորգյանը, իսկ Արմավիրի մարզպետի պաշտոնը զբաղեցրեց Համբարձում Մաթեւոսյանը:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի մոտ կայացած հանրահավաքում հայտարարել էր, որ աշխատանքից ազատում ՀՅԴ-ական եւ ԲՀԿ-ական մարզպետներին, որոնք թվով 6-ն էին:

Տպել
Ամենաշատ