Ազգային ժողովի խմբակցությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը քննարկում են ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ:
Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կառավարությունը հավանություն է տվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, իսկ հոկտեմբերի 22-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվելու այն քննարկելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հանձնարարեց փոխվարչապետ Արարատ Միրզոյանին եւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին այս օրերին աշխատել ԱԺ-ի հետ՝ քննարկելով նախագիծը: