Անկախ երկրում ստեղծված քաղաքական իրավիճակից՝ ներկայիս Ազգային ժողովը դեռեւս ժամանակ ունի իր գործունեության համար: Այս մասին հոկտեմբերի 16-ին Արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի ղեկավար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով կառույցի մի շարք անդամների բացակայությունը:
Խորհրդարանական հանձնաժողովի նիստում, մասնավորապես, քննարկվում էր Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Խորհրդարանական համագործակցության կոմիտեի կանոնադրությանը հավանություն տալու հարցը, որի ստորագրումը նախատեսված է հոկտեմբերի վերջին: Հանձնաժողովը Կոմիտեի կանոնադրությանը դրական եզրակացություն տվեց: