News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նախորդ համերգաշրջանի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ունեցել է 48 համերգ՝ առաջինը՝ Լոնդոնում՝ «Գրամոֆոն» երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Սմբատյանի խոսքով՝ անցած համերգաշրջանում անցկացվել են Խաչատրյանի 5-րդ միջազգային, Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ, մերօրյա լեգենդ Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված հոբելյանական, «Արմենիա» միջազգային փառատոները. «Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը կայացավ Սիմֆոնիկ նվագախմբի աննախադեպ ելույթներով։ Նվագախմբին ունկնդրել է 23931 հանդիսատես, 10252-ը՝ արտասահմանում, 1 միլիոն 624 հազար առցանց դիտում՝ առցանց հեռարձակված 26 համերգների ընթացքում։ Նվագախմբի կազմում ակտիվ գործունեություն են ծավալում 5 անսամբլները»։

Դիրիժորի խոսքով՝ հայկական երաժշտական շտեմարանը կհարստացնեն Սիմֆոնիկ նվագախմբի 158 աուդիո և 140 վիդեո ձայնագրությունները։ Նախորդ համերգաշրջանի ընթացքում կոլեկտիվի հետ ելույթ է ունեցել 18 երկիր ներկայացնող 47 արտիստ՝ անվանի երաժիշտներ, որոնց կատարումները զարդարում են աշխարհի լավագույն բեմերը։ Մեդիչի TV-ով հեռարձակվել է նվագախմբի 4, euronews.com-ով՝ 1 համերգ։

 Արտասահմանյան մամուլը Սիմֆոնիկի գործունեությունը լուսաբանել է իր 135 հրապարակումներով, տեղական լրատվամիջոցները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին անդրադարձել են 1150 անգամ։

Սմբատյանի գնահատմամբ՝, նվագախմբի համար սա համերգային այն շրջանն էր, որը կարող է այլեւս երբեք չկրկնվել. «Անցյալ համերգաշրջանը  մեզ համար արտակարգ մեծ հաղթանակ էր, սա ամենաբարձր նշաձողն էր, եւ մենք կջանանք, որ նման հաջողությունների էլի հասնենք»:

Տպել
Ամենաշատ