News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 14
Տեսնել լրահոսը

Նոր՝ 2018/2019թթ. համերգաշրջանի ընթացքում, որ մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալու մի շարք նախաձեռնություններով, հետաքրքիր ծրագրերով։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Դիրիժորի խոսքով՝ հոկտեմբերի 18-ին մեկնարկելու է Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված Արամ Խաչատրյանի 115-ամյակին։ Խաչատրյանական փառատոնը հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 13-ը ունկնդիրներին կներկայանա սիմֆոնիկ և կամերային համերգներով, մեծահամբավ մենակատարներով, հարուստ երկացանկով՝ երաժշտասերներին մատուցելով անկրկնելի համերգային երեկոներ։ «Փառատոնի շրջանակներում ընդգրկված է 9 համերգ՝ սիմֆոնիկ և կամերային։ Հայաստանում գործունեություն ծավալող արտիստները հանդես կգան փառատոնի շրջանակում: Ելույթ կունենան նաև այլ կոլեկտիվներ, արտիստներ, ովքեր հայ չեն, բայց կատարում են Խաչատրյանի երաժշտությունը»,– ասաց Սմբատյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկին հոկտեմբերի 31-ին կկատարի Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը: Հանդես կգան նաև թավջութակահար Ալեքսանդր Ռամը, ջութակահար Դանիել Ռոնը և այլք։ Փառատոնի շրջանակներում սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա հետաքրքիր նախագծով՝ «Խաչատրյան նոն-ստոպ», որի ընթացքում կներկայացվի Խաչատրյանի կինոերաժշտությունը։

2019թ. փետրվար-մարտ ամիսներին կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ հոբելյանական փառատոնը։ 

Այս համերգաշրջանի ընթացքում Սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի բազում համերգներ, հանդես կգան հետաքրքիր մենակատարներ: Նախատեսված է ավելի քան 25 համերգ: Նվագախումբը հյուրախաղերի տարբեր հրավերներ է ստանում: Կոլեկտիվն ունի հետաքրքիր երկացանկ և արտերկրից հրավերներ ստանալիս մշտապես փորձում է ներկայացնել հայկական սիմֆոնիկ երաժշտությունը: 2019-ին նվագախումբը հանդես կգա Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված համերգներով։

Տպել
Partner news