News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 21
Տեսնել լրահոսը

Երկրագնդում սովն ու թերսնումը արմատախիլ անելու համար քաղաքական կամքի պակաս կա, հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ ամեն տարի հոկտեմբերի 16-ին նշվող Պարենի համաշխարհային օրվան նվիրված հատուկ ուղերձում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պարենի համաշխարհային օրվա տոնակատարությունը առաջին պլան է մղում միլիոնավոր մարդկանց կարիքները, տագնապները եւ հույսերը, որոնց չի բավականացնում հանապազօրյա հացը: Ցավոք, ավելի մեծաթիվ են դառնում նրանք, որոնք դասվում են այն մարդկանց ահռելի շարքին, որոնք ուտելու ոչինչ կամ գրեթե ոչինչ չունեն: Մինչդեռ պետք է հակառակը լիներ»,- նշված է պապի ուղերձում, որը ՄԱԿ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունում Սուրբ գահի մշտական ներկայացուցիչը ընթերցել է երեքշաբթի Հռոմում գտնվող այս միջազգային  կառույցի կենտրոնակայանում տեղի ունեցած հատուկ արարողության ժամանակ:

Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել այս պահին ստեղծված իրավիճակի բավականին խիստ քննադատությամբ, որում իրական արդյունքներ չեն բերում սովի դեմ պայքարին նվիրված բազմաթիվ միջազգային ծրագրեր ու համաժողովներ եւ հաճախ ավարտվում են միայն պաշտոնական արարողություններով եւ քիչ նշանակություն ունեցող հրապարակումների թողարկմամբ:

«Ինչպես եւ մյուս խոշոր թեմաների դեպքում, որոնք առնչվում են մարդկության շահերին, մենք խնդրի լուծման մեջ հաճախ բախվում ենք ահռելի խոչընդոտների, ճակատագրական պատնեշների, որոնք վճռականության եւ ուշանալու հետեւանք են, քաղաքական գործիչների անբավարար վճռականության, որոնք մեծ մասամբ խորասուզված են ընտրական շահերի մեջ: Իրապես քաղաքական կամքի պակաս կա»,- ասել է պոնտիֆիակը:

Ֆրանցիսկոս պապը նշել է, թե չարժի մոռանալ մարդկության սուր խնդիրների մասին, որոնք աշխարհում սովի դրամայի առջեւ են կանգնած: Նա, մասնավորապես, նշել է «բացառիկ անհավասարությունը, մոլորակի պաշարների վատ բաշխումը, կլիմայական փոփոխությունների հետեւանքները եւ չդադարող արյունահեղ հակամարտությունները, որոնք շատ տարածաշրջաններ են ամայացնում»: Առանց այս խնդիրների լուծման, նրա կարծիքով, շատ դժվար կլինի աշխարհում սովը արմատախիլ անելուն հասնելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Կրոնի համաշխարհային օրն է
Հետեւաբար, այս տոնի հիմքում ընկած հիմնական գաղափարը հետեւյալն է...
Հռոմի պապն սկսում է Աղոթքների շաբաթը քրիստոնեական միասնության համար
Էկումենիզմը կարեւոր է Ֆրանցիսկոս պապի համար...
Urbi et Orbi: Ֆրանցիսկոս պապը կոչ է արել հարգել մյուս ռասաները եւ կրոնները
Նրա խոսքով, միջազգային հանրությունը պետք է սիրիական հակամարտության լուծումը գտնի, որը կհամապատասխանի բոլոր հակամարտող կողմերի շահերին....
Հովվապետ. Կաթոլիկ եկեղեցին «այլևս երբեք» չի քողարկի սեռական բռնությունը
Հռոմի պապը հորդորել է մանկապիղծներին հանձնվել արդարադատությանը...
Իլինոյսում բացահայտվել է քահանաների կողմից երեխաների նկատմամբ բռնության 700 դրվագ
Նշվում է, որ Իլինոյսի վեց արքեպիսկոսություններ հրապարակել են 185 քահանաների անունները, որոնք մեղադրվում են բռնության եւ ոտնձգության մեջ, սակայն ստուգումները բացահայտել են առնվազն...
Ալժիրում քաղաքացիական պատերազմի տարիներին դաժանորեն սպանված վանականներին սրբերի շարքն են դասել
Զոհված հոգեւորականները Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից նահատակներ են ճանաչվել․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ