News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Վարչապետի երեկոյան սպասվող հայտարարությունը, ժամանակագրական տվյալներից ելնելով, ենթադրում եմ, որ հնարավոր է կլինի հրաժարականի մասին հայտարարությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

«Օրը դեռ ավարտված չէ, եւ վարչապետն ինչպես միշտ իր խոսքին հավատարիմ կմնա, եւ շուտով կիմանանք՝ պարոն Փաշինյանը հրաժարական տաիս է, թե ոչ»,–նշեց նա։

Հարցին՝ պատրաստվո՞ւմ է ՔՊ–ն դեկտեմբերին սպասվող արտահերթ ընտրություններին դաշինքով գնալ, թե՞ միայնակ են գնալու ընտրության, Սիմոնյանը հայտնեց. «Իմ ունեցած տեղեկություններով ու իմ տրամաբանությամբ կարծում եմ մենք պետք է մասնակցնենք «Իմ քայլը» դաշինքով, թե ով ներգրավված կլինի այդ դաշինքում, չեմ կարող ասել։ Ես տեղեկություն չունեմ, որ որեւէ քաղաքական ուժ այդ հարցով գրավոր դիմել է կամ գուցե դիմել է, չենք քննարկել։ Նման առաջարկ, իմ տեղեկություններով, մենք դեռ չենք ստացել, երբ կլինի, կքննարկենք»։

Ալեն Սիմոնյանը հաստատեց՝ այո, անկուսակցականներ էլ կլինեն դաշինքում. «Շատ կարեւոր է, որ ցուցակում լինեն արհեստավարժ մարդիկ, որոնք նոր ԱԺ–ում իրենց անելիքը կիմանան, իրենց ուղղության մեջ արհեստավարժ կլինեն»։

Հարցին՝ հնարավո՞ր է նախկին իշխանության ներկայացուցիչներ ընդգրկվեն ցուցակում, նա նշեց. «Այսօր պարոն վարչապետը կառավարության նիստին ասաց, ես էլ կարող եմ կրկնել, որ հների, նորերի բաժանումներ մենք ուղղակի չենք անելու։ Կա մի չափանիշ՝ որքանով է մարդը արհեստավարժ։ Քաղաքական հայացքների համար կամ որեւիցե քաղաքական ուժի հետ աշխատելու համար, ես չեմ կարծում, թե պետք է մարդկանց վտարենք երկրից կամ յուրայինների եւ ոչ յուրայինների բաժանենք»։  

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ԸՕ փոփոխության շուրջ, որով առնվազն 4 կուսակցություն պետք է մտնի խորհրդարան, ի՞նչ տեսակետ ունի պատգամավորը. «Կարծում եմ, որ դա շատ ճիշտ քայլ է, քանի որ այս օրերին խոսվում է, թե քաղաքական դաշտը ամայացրած է, սակայն ես բազմիցս ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ քաղաքական դաշտը ամայացրել  Սերժ Սարգսյանը իր հաճախորդներով ու մարդկանց ոչնչացնելով, այնուամենայնիվ, հեղափոխությունը եւս բավականին մեծ բեւեռացման է բերել  քաղաքական առումով, այս պատճառով կարծում եմ՝ շատ ճիշտ է թե՛  անցողիկ շեմը 4 տոկոսի իջեցնելը, թե՛ ընտրագրավի թիվը իջեցնելը, թե՛ ֆիքսելը, որ Աժ անցնեն առնվազն 4 կուսակցություն։ Վերջիվերջո, մեր նպատակը ՀՀ–ում ինստիտուցիոնալ իշխանություն եւ ընդդիմություն ձեւավորվելն է, ոչ թե ինչ–որ մեկի մենիշխանությունը հաստատելը»,–եզրափակեց նա։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ