News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԱԺ  ՀՅԴ խմբակցությունը չի պատրաստվում ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրել, քանի որ խորհրդարանում 7 հոգով ներկայացված լինելու պայմաններում դա անտրամաբանական է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«7 հոգով թեկնածու առաջադրելն անիմաստ է, սա կապված չէ վերջին փոփոխությունների և զարգացումների հետ։ Այսօր 7 հոգով թեկնածու առաջադրելը լուրջ չէ»,–ասաց նա և հավալեց, որ ՀՅԴ–ն  2017թ. ընտրություններից հետո չի պատրաստվել վարչապետի թեկնածու առաջադրել։

Ռուսատմյանը հայտարարեց, որ վարչապետ չառաջադրելու վերաբերյալ հուշագիր չեն ստորագրելու Նիկոլ Փաշինյանի հետ.

«Առանց հուշագիր ստորագրելու էլ 7 հոգով թեկնածու չենք առաջադրի։ Եթե պայմանավորվածություն ունենք, ապա միայն երկրի ապագայի հետ կապված՝ արտաքին և ներքին խնդիրների հետ կապված գլխավոր հարցերի շուրջ»,–նշեց նա։

Դիտարկմանը, թե կողմնակից է,  որ ԱԺ մտնեն երեք, թե չորս քաղաքական ուժեր, պատգամավորն արձագանքեց.

«Մենք կողմնակից ենք, որ ԱԺ ընտրություններն ընթանան նորմալ պայմաններում, ժողովուրդն ինչպես որոշի, այնպես էլ թող լինի»։

Ռուստամյանը նշեց, որ դեռևս  հստակեցված չէ, թե ե՞րբ կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչից հետո իրենք որոշում կկայացնեն՝ ինչ ձևաչափով ՀՅԴ–ն կմասնակցի այդ ընտրություններին։

«Ընտրությունները պետք է տեղի ունենան կառավարության ծրագրին համապատասխան։ Ծրագրում հստակ նշված է, որ երկու քայլ պետք է կատարվի՝ նոր «Ընտրական օրենսգիրք»  ընդունվի և ոստիկանության ենթակայության հարցը լուծվի։ Այդ ծրագրում, որ գրվել է մեկ տարի, դա հենց էնպես չի գրել. կան քայլեր, որոնք մեկ տարում պետք է կատարվեն և այն քայլերը, որ ձեռնարկված են, կառավարության ծռրագրով մինչև դեկտեմբեր կատարելը շատ հապշտապ, ափալ–թափալ է նշանակում։ Մենք այսօր չլինելով կառավարության մեջ պաշտպանում ենք կառավարության ծրագիրը»,–ասաց նա։

Ռուստամյանը նշեց, որ իրենք «Ընտրական օրենսգրքի» հետ կապված էլ առաջարկներ են ներկայացրել և դեռ չգիտեն, թե որքանով են այդ առաջարկները ներառվել նախագծում։

«Եթե մեզ թվում է, որ ընտրություններն օր առաջ անցկացնելով հաջորդ օրը ճոխություն է սպասվում Հայաստանում, չարաչար սխալվում ենք, պրոբլեմները կսկսվեն հենց էդտեղից»,–նկատեց նա։

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է ՀՅԴ–ն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ–ում ներկայացված չլինի, պատգամավորը պատասխանեց.

«Մեզ համար խնդիր չէ, Դաշնակցությունը թե երկրում, թե երկրից դուրս միշտ էլ  եղել է։ Եղել է նաև, որ Դաշնակցությունը մեկ մարդ է ունեցել խորհրդարանում,  բայց կուսակցությունը եղել է. Դաշնակցության լինել–չլինելն ընտրությունների հետ կապված չէ,  թող մտածեն մյուս քաղաքական ուժերը, որ մի անձի շուրջ են ստեղծվում։ Դաշնակցության քաղաքական հիմքը քանի կա, Դաշնակցությունը լինելու է և բոլորը ստիպված պետք է հաշվի նստեն դրա հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ