News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երեքշաբթի հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի եւ ԱԳՆ ղեկավար Ադել Ալ Ջուբեյրի հետ, որոնց հետ զրույցի ընթացքում անհանգստություն է հայտնել սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման կապակցությամբ։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Խեզար Նաուերտի գրավոր հայտարարության մեջ՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Հայտարարության մեջ նաեւ նշվում է․ «Պետքարտուղարը թագավորին շնորհակալություն է հայտնել Ջամալ Հաշքաջիի անհետացման գործի համակողմանի, թափանցիկ հետաքննությանը նրա աջակցության համար»։

Դիվանագետը նաեւ նշել է, որ Պոմպեոն թագավորի հետ քննարկել է «երկկողմ եւ տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ», որոնք բարձրացվել էին նաեւ ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանում։

ԱՄՆ պետքարտուղարը երեքշաբթի Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ ժամանել է Էր Ռիադ, որպեսի երկրի ղեկավարության հետ քննարկի Հաշքաջիի անհետացման հարցը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ