News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկումը ուշացած, ձեւական եւ բավականին թերի քննարկում է, որովհետեւ Ազգային ժողովի ընտրության հետ կապված հարցերը քաղաքական դաշտում, հատկապես խորհրդարանական հանրապետությունում առաջին հերթին հենց խորհրդարանական ուժերի հետ քննարկման թեմա է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ–ական Վիգեն Սարգսյանը։ 

«Ես ցավով եմ արձանագրում, որ կառավարական այն հանձնաժողովը, որ ստեղծվել էր ԸՕ նախագիծ մշակելու համար, այդպես էլ ինտենսիվ չաշխատեց խորհրդարանում 4 ֆրակցիաներից ստեղծված աշխատանքային խմբի հետ, ավելին՝ այդ խմբի տված առաջարկները, որոնց մեջ կային կոնսենսուսային՝ 4 ֆրակցիաների կողմից առաջարկված փոփոխություններ, հաշվի չառնվեցին նախագծում»,–նշեց նա։

Վիգեն Սարգսյանը նաեւ հետնահանջ է համարում այս քննարկումները. «Երկրորդ մեծ խնդիրը կարծում եմ, որ հետնահանջ էր  այս քննարկման ոճը նախորդ ԸՕ քննարկման հետ համեմատ, որը ծնեց 4+4+4 ձեւաչափ եւ հայտարարություն, որը բերեց թե՛ խորհրդարանում կոնսենսուսային քվեարկության եւ թե՛ միջազգային հանրության կողմից մեր ընտրական գործընթացի նկատմամբ մեծ վստահության եւ աջակցության, այս թվում՝ տեխնիական միջոցների ներդրման հարցում եւ այլն։ Դա եւս չի արվել»։

ՀՀԿ–ականը, որը եւս ընդգրկված էր ԱԺ–ի աշխատանքային խմբի անդամների թվում, համողված է՝ ԸՕ նախագիծը այժմ Վենետիկի հանձնաժողովին ուղարկելը անարգանք է այդ ինստիտուտի նկատմամբ.

«Մենք այսօր իմացանք, որ ընդամենը օրեր առաջ է նախագիծը ուղարկվել Վենետիկի հանձնաժողով, այն էլ ոչ վերջին տարբերակը, որովհետեւ վերջին տարբերակը մենք այսօր 1.30 ենք ստացել։ Պարոն Միրզոյանը ուղիղ ասաց, որ վստահ է՝ չեն հասցնելու ստանալ պատասխան, միգուցե հարցազրույցի տեսքով ինչ–որ մեկը  ինչ–որ մի կարծիք ասի, սակայն դա անարգանք է Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ։ Ավելի լավ էր չուղարկել այս նախագիծը, ասել, որ արտակարգ իրավիճակ է, նոր Հայաստան է եւ այլն»։

Վիգեն Սարգսյանը ցավում է, որ կառավարությունը վնաս է հասցնում ժողովրդավարությանը եւ ՀՀ–ում քաղաքական կուսակցությունների կայացման գործընթացին. «Ես հարց տվեցի պարոն Միրզոյանին առ այն, որ մեկ տարի ժամկետը, որը Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս սովորաբար, բացարձակ անհեթեթությո՞ւն է, թե՞ ոչ, որին ինքը պատասխանեց, որ դա շատ ճիշտ մոտեցում է։ Ես շարունակեցի, որ դրա նպատակն է փոփոխության դեպքում քաղաքական ուժերին հնարավորություն  տալ պատրաստվել ընտրություններին։ Կարծում եմ, որ այն հապճեպությունը, որ տեսնում ենք պայմանավորված է 1 հանգամանքով՝ այսօր գործադիր իշխանության ուժը կարծում է, որ իր համար քաղաքական նպաստավոր պայմաններ են ընտրություններ անցկացնելու համար եւ գնում է մի քայլի, որով մեծ վնաս է հասցնում ժողովրդավարությանը եւ ՀՀ–ում քաղաքական կուսակցությունների կայացման գործընթացին, ինչի համար ցավում եմ»։

Նա կարծում է նաեւ, որ այս օրենսգիրքը այն տեսքով որ բերվել է, ուղղակի չի արտացոլում կառավարության ծրագրի հիմնական գործնական խոստումները. «Կառավարության ծրագիրը, որ բերվեց ԱԺ, կոնկրոտ խոստումներ գրեթե չուներ։ Մատերի վրա կարելի էր հաշվել այն չափելի բաները, որոնք կառավարությունն ու վարչապետ Փաշինյանը խոսք էին տալիս, այս թվում՝ դա վերաբերում էր երկրով մեկ միասնական կրկնաքվեարկությունը բացառելու համակարգ ներդնելուն, ցուցակները մաքրելուն եւ տեխնիկան նոր միջոցներ ներդնելուն։ Այս օրենսգրքով տվյալ երեք կետից որեւէ մեկը կատարված չէ»։

Պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ ԸՕ նախագծի առնչությամբ կուսակցական որոշում դեռ չունեն։

Վիգեն Սարգսյանը համոզված է, որ կառավարությունը այս նախագիծը հապճեպորեն է բերել, որ այն չանցնի եւ այդ չանցնելը դարձնի քաղաքական հիստերիայի եւ քարոզչության առարկա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ