News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Դաժան իրականությունն այն է, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորում կպահանջի «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձ, չնայած այնպիսի իրադարձություններ, ինչպիսին 2016 թվականի ապրիլյան պատերազմն էր, հայ ժողովրդի համար դա առավել դժվար են դարձնում: Այս մասին EVN Report ամսագրի հետ հարցազրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ինչի է պատրաստ: Սակայն դեսպանը շեշտում է, որ ինքը ցնցված է, թե որքան քիչ են քննարկվում ընդունելի լուծման եւ փոխզիջումների հարցերը:

Դիվանագետի կարծիքով՝ ստատուս քվոն արդեն Հայաստանի օգտին չէ, եւ սա դրսեւորվում է փակ սահմաններից սկսած մինչեւ նյութական պաշարների եւ մարդկային ռեսուրսների հետ կապված իրավիճակի լարվածություն, ընդհուպ մինչեւ հակամարտության հետ կապված կոռուպցիոն ռիսկեր:

Միլսը համաձայն է Հայաստանի վարչապետի հետ այն հարցում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավագույն հարթակը, սակայն հավելում է, որ մինսկյան գործընթացն այն նպատակով չի ստեղծվել, որ կատարի «հակամարտության մեջ դատավորի» պարտականություն: «Մինսկյան գործընթացն ուղղված չէր նրան, որ ասեր՝ դուք պարզապես շփման գիծը խախտել եք, դուք վատ արտահայտություն եք կատարել: Այն երբեք այդպիսին չի եղել, եւ ես գիտեմ, որ սա մարդկանցից շատերին հիասթափեցնում է, նրանք ցանկանում են, ինչպես եւ ադրբեջանցիները, որ այդպես էլ լինի: Սակայն գործընթացը դրա համար չէր նախատեսված, այն մշակվել էր բանակցություններ անցկացնելու համար»,- պարզաբանել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ