News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամերիկյան հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ Բին Սալմանին մեղադրել է սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանությունը պատվիրելու մեջ՝ տեղեկացնում է Reuters-ը։ Գրեհեմը համարում է, որ արքայազնը «ավերիչ ուժ է, ով վտանգի տակ է դնում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները»։

Նա նշել է, որ Սաուդյան Արաբիայում առանց արքայազնի գիտության ոչինչ չի արվում։ «Ես նրանց ամենամեծ պաշտպանն էի Սենատում, բայց այդ տղան սպանել է լրագրողին հյուպատոսությունում եւ ակնկալել է, որ ես կանտեսեմ այդ փաստը։ Ես զգում եմ, որ ինձ օգտագործել են»,- ասել է սենատորը եւ հավելել, որ արքայազնին «շատ թունոտ է համարում»։ «Նա երբեք չի կարող միջազգային ասպարեզում համաշխարհային առաջնորդ դառնալ»,- ասել է Գրեհեմը։

Նա նշել է, որ չգիտի, թե Թրամփն ինչ է պատրաստվում անել․ «Ես գիտեմ, թե ես ինչ եմ անելու։ Ես պատրաստվում եմ Սաուդյան Արաբիայի վրա պատժամիջոցների դժոխք թափել։ Ես ինձ անձնապես վիրավորված եմ զգում։ Նրանք մեր հանդեպ, արհամարհանքից բացի, այլ բան չեն տածում»,- ամփոփել է նա։

Հիշեցնենք, որ Washington Post-ի թղթակից Ջամալ Հաշքաջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Թուրքերը վստահ են, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան այդ ամենը հերքում է՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ