News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 16-ին Հյուսիսային պողոտայում բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը։ Ավանդական դարձած բարեգործական տոնավաճառն այս անգամ նվիրված է Երևանի 2800-ամյակին։

Ցուցահանդեզը կազմակերպվել է սփյուռքի նախարարության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Խոսելով միջոցառումների կարևորության մասին՝ Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը նշեց. «Սա հիանալի հնարավորություն է Հայաստանում սիրիահայերի սոցիալ-տնտեսական ինտեգրմանը աջակցելու, իրենց արտադրությունը ներկայացնելու, գումար վաստակելու, տեղական շուկա նոր շունչ և նոր մշակույթ բերելու և փոքր ու միջին բիզնեսի ոլորտում մրցակցությանը նպաստելու համար»:

Նշենք, որ ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում այսօր և վաղը 50-ից ավելի սիրիահայեր հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց ձեռքի աշխատանքներն ու զարդերը, քաղցրավենիք ու արևելքի համային բազմերանգությամբ ֆալաֆել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ