News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլին կտրականապես դեմ է երկրում կանեփի արտադրության եւ մարիխուանայի արտահանման գաղափարին՝ տեղեկացնում է «Գրուզիա-օնլայն»-ը։

«Ինձ համար անհասկանալի են, Վրաստանում թմրամիջոցներ արտադրելու մասին հասարակության մեջ մինչ այժմ շարունակվող քաղաքական բանավեճերը։ Որեւէ թմրանյութ ինձ համար ընդունելի չէ»,- հայտարարել է Մարգվելաշվիլին։

Ընդ որում, նա հիշեցրել է, որ երբեւէ չի թաքցրել եւ բազմիցս ասել է, որ հանդուրժողականորեն է վերաբերվում թմրամիջոցներ օգտագործողներին։ «Ես ներում եմ շնորհել մի թմրանյութ օգտագործողի, քանի որ կարծում եմ, որ նրանք չպետք է բանտ նստեն, ինչպես հանցագործները»,- ասել է նախագահը։

Մարգվելաշվիլին նշել է, որ իր համար դա անընդունելի է՝ ելնելով երկու գործոնից։ Նախ, ըստ նրա անհանար է վերահսկել թմրամիջոցների տարածումը, եւ ավելի շատ մարդիկ կարող են դրա ծուղակն ընկնել։ Երկրորդը արտաքին քաղաքականությունն է։ Ըստ նրա թմրամիջոց արտադրողն այն իմիջը չէ, որի համար իրենց «սիրում, գնահատում, աջակցում եւ պաշտպանում են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ