News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից կփակվի Երեւան-Սեւան-Իջեւան (Մ-4) միջպետական ճանապարհի 32,600-րդ-ից մինչ 36,000-րդ կիլոմետր հատվածի եւ 64,174-րդից մինչեւ 67,150-րդ կիլոմետր հատվածի աջակողմյան երթեւեկությունը։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նորոգման աշխատանքները կընթանան հատվածաբար՝ աջակողմյան ճանապարհահատվածի նորոգման ավարտից հետո աշխատանքները կընթանան երթեւեկելի գոտու ձախակողմյան մասում։

Համապատասխանաբար, յուրաքանչյուր հատվածի հիմնանորոգման ընթացքում երթեւեկությունը կտեղափոխվի ճանապարհի հանդիպակաց գոտի։

Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից մասնակի կփակվի նաեւ նույն ճանապարհի՝ Հովք համայնքին հարող 110,900-րդ կիլոմետրից մինչեւ 118,300-րդ կիլոմետր հատվածը։

Աշխատանքները կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ