News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը շատ անհանգստացած է Չինաստանի «գիշատիչ» վարքագծով եւ Հարավչինական ծովի ռազմականացմամբ։ Այս մասին Վիետնամ մեկնելու ճանապարհին լրագրողներին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մատիսը՝ տեղեկացնում է Politico-ն։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը անհանգստացած է նաեւ ոչ մեծ երկրներին պարտքերի մեջ գցելու Պեկինի քաղաքականությամբ։

Միաժամանակ, Մատիսն ընդգծել է, թե ԱՄՆ-ն ուզում է, որ Չինաստանի հետ հարաբերությունները հիմնված լինեն «արդարության, փոխադարձ հարգանքի եւ միջազգային նորմերի ու բոլոր ազգերի անկախության հարգանքի հիման վրա»։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը համագործակցում են այն բոլոր ոլորտներում, որտեղ հնարավոր է, եւ բերել է Հյուսիսային Կորեայի օրինակը։ «Մենք չենք ուզում Չինաստանի հետ հակամարտության գնալ»,- հավելել է Մատիսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ