News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ի իշխանությունները բրիտանացի ասպիրանտին լրտեսության մեջ են մեղադրել՝ տեղեկացնում է AFP-ն։ 31-ամյա Մեթյու Հաջեսը մեղադրվում է «օտարերկրյա պետության համար լրտեսելու մեջ՝ սպառնալիքի տակ դնելով պետության ռազմական, քաղաքական, եւ տնտեսական անվտանգությունը»։ Այս մասին հայտարարել է ԱՄԷ-ի գլխավոր դատախազ Համադ Ալ Շամսին։

Մեթյուն ուսումնասիրում էր ԱՄԷ-ի անվտանգության արտաքին եւ ներքին քաղաքականությունը 2011թ․ հեղափոխությունից հետո։ Նրա կինը՝ Դանիելա Թաջադը, հայտնել է, որ Մեթյուին պահել են անհայտ վայրում, մենախցում եւ թույլ չեն տվել շփվել հյուպատոսության աշխատակիցների ու ընտանիքի անդամների հետ, ինչպես նաեւ մերժել են փաստաբան կանչելու նրա պահանջը։

Թաջադը բրիտանական կառավարությանը կոչ է արել հրապարակայնորեն պարզաբանել, որ Մեթն անմեղ է։

Բրիտանական դեսպանության ներկայացուցիչն ասել է, որ ինքն աջակցում է Հաջեսին ու նրա ընտանիքին եւ սերտ համագործակցում է տեղական իշխանությունների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ