News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում ստեղծվել է լյուքս բրենդների առաջին փակ Luxury Community ակումբը։ Հոկտեմբերի 16-ին Երևանում Bentley Yerevan–ի և The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan–ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Ի՞նչ է Luxury Community–ն։

Սա ակումբի անդամների համար Bentley Yerevan–ից և The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan–ից բացառիկ նվերներ և ծառայություններ ստանալու հնարավորություն է։ Բացի այդ, թոփ հաճախորդների համար այս երկու հայտնի բրենդների կողմից տարվա ընթացքում կկազմակերպվեն տարատեսակ միջոցառումներ, որոնք նոր մակարդակի կբարձրացնեն «ճոխություն» և «հարմարավետություն» հասկացությունները։

Համագործակցության նպատակը շուկայում բրենդների առաջմղումն է, ինչպես նաև փոխգործակցության ընդլայնումն այլ ընկերությունների ներգրավման ճանապարհով։

Հյուրանոցի գործադիր տնօրեն Ժան Կադարսը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախկինում Հայաստանում չի եղել մի հարթակ, որը կմիավորեր շուկայի պերճանքի պարագաների հատվածն ու լյուքս դասի ծառայությունները։ Պատահական չէ, որ ընտրությունը կանգ է առել Bentley Yerevan–ի վրա. Bentley բրենդը համաշխարհային ճանաչում ունի, համարվում է ավտոմեքենաների արդյունաբերության ոլորտի առաջատար։

Երկու բրենդների թոփ հաճախորդների համար առաջին Luxury Community միջոցառումը կկայանա հոկտեմբերի 19-ին The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan–ում։

«Luxury Community–ի շրջանակներում մենք պլանավորում ենք ընդլայնել մեր համագործակցությունը նաև այլ լյուքս բրենդների հետ»,– հայտնեց Ժան Կադարսը։

«Առանձնահատուկ մարդիկ ընտրում են Bentley–ի ճոխ ավտոմեքենաները։ Մենք ձգտում ենք անել հնարավորը մեր հաճախորդների հարմարավետության համար և հույս ունենք, որ Luxury Community–ն նրանց համար կստեղծի հատուկ հարամարավետության մթնոլորտ»,– նշել է Bentley Yerevan–ի գլխավոր տնօրեն Արտեմ Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ փակ ակումբի անդամների համար կգործարկվեն բացառիկ ծառայություններ, այդ թվում՝ այցելություն Bentley–ի գործարան. «Bentley–ն հավատարիմ է մնում իր ավտոմեքենաները գրեթե ձեռքով հավաքելու քաղաքականությանը, և Luxury Community–ի անդամները բացառիկ հնարավորություն կստանան արտադրության փուլերն իրենց աչքերով տեսնել»,–հավելեց Սիմոնյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ