News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ Բին Սալմանը մտադիր է ընդլայնել անհետացած լրագրող Ջամալ Հաշքաջիի գործի հետաքննությունը։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ հավաստիացնելով, որ արքայազնը չգիտի թե ինչ է տեղի ունեցել լրագրողի հետ հյուպատոսությունում։

«Հենց նոր խոսեցի թագաժառանգ արքայազնի հետ, որը կտրականապես հերքում է, որ որեւէ բան գիտի Ստամբուլում իրենց հյուպատոսությունում տեղի ունեցածի մասին»,- Twitter-ում գրել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Washington Post-ի թղթակից Ջամալ Հաշքաջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Թուրքերը վստահ են, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան այդ ամենը հերքում է՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ