News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանը հայտարարագրել է երկու բնակարան, երկու ավտոտնակ, ինչպես նաեւ «KIA SORENTO 3.5» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2018թ. հայտարարագրից, որը ներկայացրել է 2018թ. հունիսին, երբ դեռ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում: 

Նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա հանձնած փոխառությունները կազմել են 10 մլն ՀՀ դրամ, 700 000 ՀՀ դրամ, 200 000 ռուսական ռուբլի եւ 1 200 000 ՀՀ դրամ:

Նույն ժամանակահատվածում նրա դրամական միջոցները կազմել են 5 800 000 ՀՀ դրամ եւ 27 000 ԱՄՆ դոլար: Իսկ եկամուտների հանրագումարը կազմել է 5 506 091 ՀՀ դրամ: Երկու տարբեր աշխատավարձերից ստացել է 3 489 503 եւ 161 280 ՀՀ դրամ եկամուտ: Իսկ տրված փոխառություններից ստացած եկամուտները կազմել են 415 282 ՀՀ դրամ, 28 380 ՀՀ դրամ, 54 566 ՀՀ դրամ:

«Այլ եկամուտներ» բաժնում նա հայտարարագրել է 1 348 120 եւ 8 960 ՀՀ դրամ: Նշենք, որ Գարեգին Բաղրամյանը ավելի քան 15 տարի աշխատել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում: 2011 թվականից եղել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ