News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ընտանիքին պատկանող, Նորակերտ գյուղում գտնվող խաղատունը գրավադրված է «Արդշինբանկ»-ում: Հակոբյանները չեն կարողացել մարել վարկային պարտավորությունները, եւ այն մնացել է բանկին: Խոսքը 73 մլն 863 հազար դրամի մասին է:

«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցեց Հակոբ Հակոբյանի հետ եւ հետաքրքրվեց վարկը չմարելու պատճառների մասին: Հարցին ի պատասխան` Հակոբյանն ասաց. «Դա իմ եղբոր շենքն է եղել, բայց իր մահից հետո բանկը մարման ժամանակացույց է կազմել եւ կամաց-կամաց վճարում ենք: Ինքը վարկ ուներ վերցրած, բայց ընտանիքի անդամները պայմանագիր կնքեցին բանկի հետ եւ վճարում են:

Նախկինում դա խաղատուն է եղել, այդ շենքում հիմա գործունեություն չի ծավալվում: Հիմա խնդիր չկա բանկի հետ: Պարզապես դժբախտ պատահար եղավ, մահացավ»: Հիշեցնենք՝ նրա եղբայրը մահացավ գազալցակայանում պայթյունի հետեւանքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
Ամենաշատ