News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ում վարչապետի ընտրության առաջին շրջափուլում Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածու առաջադրվելը իրավական հարց է, քաղաքական չէ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, «Ազատության» հարցին ի պատասխան նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Դա ոչ թե քաղաքական, այլ իրավական հարց է, իրավաբանների բանավեճեր են տեղի ունենում: Երեկ երկրորդ կեսի դրությամբ ծանրակշիռ էր այն կարծիքը, որ նման մեկնաբանությունը ճիշտ չէ կապված առաջադրման անհրաժեշտության հետ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ինքն այդ մասին բարձրաձայնեց «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես չցանկացա, որ որեւէ նրբերանգ անտեսվի, ես բարձրաձայնեցի, որ այն իրավաբանները, որոնք ներգրավված չեն այդ բանավեճում, իրենք էլ ներգրավվեն, որ ամեն ինչ ճշգրիտ լինի: Երեկ երեկոյան ներկա իրավաբանների մեծ մասը կարծում էր, որ դրա անհրաժեշտությունը չկա:

Չնայած այդ բանավեճերի արդյունքում որոշումը քաղաքական շրջանակում պետք է կատարվի, բայց հարցը քաղաքական ենթատեքստ չունի»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 16-ին, «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Այս անցումային շրջանում մենք պետք է որոշակի համաձայնություններ արձանագրենք, որպեսզի արդյունավետ քայլերով գնանք առաջ եւ հասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս ընթացքում նաեւ որոշակի իրավական գործընթացներ ապահովելու համար անհրաժեշտ կլինի, որ «Ելք» խմբակցությունն ակտիվ դերակատարում ունենա առաջիկայում՝ այս 14 օրվա ընթացքում: Մեծ է հավանականությունը, իրավաբանների խորհուրդն է նաեւ այդպիսին,  որ այս 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում որպես վարչապետի թեկնածու առաջադրվեմ, որպեսզի պրոցեսն ամբողջությամբ համապատասխանի օրենքի տառին եւ ոգուն, իհարկե չընտրվելու  կանխավարկածով: Եվ այդ հարցով նույնպես կուզենայի մենք քննարկենք, նախապես պայմանավորվածություններ ձեռք բերենք, եւ իհարկե ընթացիկ քաղաքական իրավիճակը քննարկենք»:

Պետք է այս 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում վարչապետի թեկնածու առաջադրվեմ. Փաշինյանը՝ «Ելք»-ին

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ