News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրիտանացի գրող Աննա Բյորնսը դարձել է հեղինակավոր Բուքերովյան մրցանակի դափնեկիր (Man Booker Prize), երեքշաբթի հանդիսավոր բանկետի ժամանակ հայտարարել է մրցանակի կազմկոմիտեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բյորնսը մրցանակին արժանացել է Milkman վեպի համար, որը գրվել է 18-ամյա աղջկա անունից: Գործողությունները տեղի են ունենում 1970-ական թվականներին Հյուսիսային Իռլանդիայում հուզումների տարիներին:

Ժյուրին նշել է վեպի «արտասովոր օրիգինալությունը» եւ «ծիծաղելի, անկոտրում, հնարամիտ, անկեղծ հերոսուհու՝ իրադարձությունների մասնակցի հստակ ու հետեւողականորեն պահպանվող ձայնը»:

Հյուսիսային Իռլանդիայից Բյորնսը առաջին հեղինակն է, որ Բուքեր է ստանում: Milkman-ը նրա չորրորդ վեպն է:

«Մեզանից ոչ մեկը երբեք ոչ մի նման բան չի կարդացել»,- մրցանակակրին ներկայացնելիս խոստովանել է ժյուրիի նախագահ բրիտանացի փիլիսոփա եւ գրող Քվամե Էնթոնի Ափիան:

Բյորնսից բացի, մրցանակին հավակնում էին նրա հայրենակիցներ Դեյզի Ջոնսոնը (Everything Under) եւ Ռոբին Ռոբերթսոնը (The Long Take), երկու ամերիկացիներ՝ Ռեյչել Քուշները (The Mars Room) եւ Ռիչարդ Փաուերսը (The Overstory), ինչպես նաեւ կանադուհի Էսի Էդուգյանը (Washington Black):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ