News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) բազային տոկոսադրույքների բարձրացման քաղաքականությունը համարում է նախագահի պաշտոնում իր հաջողությունների գլխավոր սպառնալիքը: Նա այս մասին ասել է Fox Business-ի հետ հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ԴՊՀ-ն գլխավոր սպառնալիքն է, քանի որ չափազանց արագ է բարձրացնում տոկոսադրույքը: Նա նաեւ դժգոհել է, որ ԴՊՀ-ն, որն ԱՄՆ-ում կենտրոնական բանկի գործառույթներն է կատարում, անկախ կառույց է, եւ որ նրա վրա ճնշումներ գործադրելու լծակներ չունի:

Ընդ որում՝ Թրամփը նշել է, որ չի կարող սրա համար որեւէ մեկին մեղադրել, քանի որ ինքն է ԴՊՀ-ում ղեկավար պաշտոններին մարդկանց նշանակել՝ հավելելով, որ նրանցից ոմանց հարցում հիասթափվել է:

ԱՄՆ նախագահը քանիցս քննադատել է ԴՊՀ-ին տոկոսադրույքները բարձրացնելու համար՝ հայտարարելով, որ սա կարող է վնասել տնտեսական աճին: ԱՄՆ նախագահը դիմել է բավական հազվադեպ քայլի՝ նախագահական ժամկետի սկզբում փոխելով ԴՀՊ ղեկավարին՝ Ջանեթ Յելենի փոխարեն կառավարման խորհրդի նախագահ էր դարձել Ջերոմ Փաուելը: Սակայն Փաուլը շարունակել էր տոկոսադրույքների բարձրացման քաղաքականությունը:

Ամերիկյան կենտրոնական բանկը տոկոսադրույքը հերթական անգամ բարձրացրել էր սեպտեմբերին (0,25 տոկոսային կետով՝ տարեկան մինչեւ 2-2,25 տոկոս՝ նախկին տարեկան 1,75-2 տոկոսի փոխարեն) եւ նախատեսում է հետագայում եւս աստիճանաբար խստացնել դրամային քաղաքականությունը, քանի որ մոտ ապագայում տնտեսական աճի համար սպառնալիքներ չի տեսնում: Դրանից բացի, ԴՊՀ-ն կատարում է իր 2 հիմնական խնդիրները՝ ինֆլյացիայի զսպում եւ զբաղվածության պահպանում: Հիմա ինֆլյացիան մի փոքր գերազանցում է թիրախային ցուցանիշը՝ 2 տոկոսով, իսկ գործազրկությունը կազմում է 3,7 տոկոս՝ գրեթե կես դարում առավել ցածր մակարդակն է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news