News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 17–ին, ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանին։

Նախկին նախարար Արծվիկ Մինասյանը շնորհավորեց Տիգրան Խաչատրյանին՝ ցանկանալով «առողջություն եւ պաշտոնավարման երկար ժամկետ»։ Փաշինյանը նույնպես շնորհավորեց Խաչատրյանին։

«Մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում եւ համոզված եմ՝ մեզնից յուրաքանչյուրն իրենից կախված առավելագույնը կանի՝ մեր առջեւ դրված խնդիրները լուծելու համար»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը դեռեւս 2016 թվականի  հոկտեմբերին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ նշանակել էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ:

Տպել
Ամենաշատ