News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ամիսներ առաջ հայտարարություն արեց, որից կարելի էր տպավորություն ստանալ, որ կատարվել է զազրելի հանցագործություն. արդյունքում Գրիգորյանից նրա հարազատներն ու զինակիցները հրաժարվեցին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Փաստաբանը նշեց, որ ինքն ի սկզբանե ենթադրում էր, որ օբյեկտիվ քննություն կլինի, մինչդեռ Գրիգորյանի ու նրա հարազատների հետ կապված շարունակվում են ուղղակի եւ անուղղակի քրեական գործեր հարուցվել:

«Տպավորություն է, որ մի մեծ կաթսա է դրվել, եւ այնտեղ լցվում են Մանվել Գրիգորյանի եւ նրա փաստաբանների վերաբերյալ բազմաթիվ քրեական գործեր: Զավեշտը հասել է նրան, որ քրեական գործ է հարուցվել՝ կապված այն հանգամանքի հետ, որ, իբր, Մանվել Գրիգորյանի՝ այս պահին արդեն չափահաս մերձավորներից մեկը հինգ տարեկանից սկսած՝ մտել է հարեւանի հողամաս»,-ասաց Բաղդասարյանը՝ այս գործի վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնելով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունն ու երկարաձգել Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Խոսքը վերաբերում է ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելուն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2023-ի քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 32 մլրդ 303 մլն դրամի վնաս. Դատախազության ամփոփումը
Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները...
Ակնալիճ գյուղի արագաչափի մոտ բախվել են  «Hyundai»-ն և Opel-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Մարտի 19-ին, ժամը 09:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում. Աբրահամյան
Նշված ողբերգական դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության...
Չարենցավանի կամրջի մոտ բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը, 3 մարդ հոսպիտալացվել է
Մարտի 19-ին, ժամը 08:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ճամբարակում տուն է փլուզվել. ներսում քաղաքացի է եղել. փրկարարները նրան պատուհանից դուրս են բերել
Մարտի 19-ին, ժամը 12:03-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության...
Արմավիրի մարզում բախվել են «Lexus»-ն ու «LADA Priora»-ն. կա 1 զոհ. բժիշկները պայքարում են 3 վիրավորի կյանքի համար
Այսօր՝ մարտի19-ին, խոշոր ատովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Ամենաշատ