News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նոր աշխատանքի առաջարկ է ստացել եւ մինչեւ դեկտեմբերի 15-20-ը պետք է պատասխան տա:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գեւորգ Կոստանյանը նշեց. «Ես մի շարք անգամներ տարբեր տարիների առաջարկություն եմ ստացել տարբեր երկրներում տարբեր միջազգային կազմակերպություններում աշխատելու համար: Հիմա այս փուլում եւս այդ առաջարկությունն ուժի մեջ է, եւ ես ամենաուշը մինչեւ դեկտեմբերի 15-20-ը պետք է արդեն իմ վերջնական որոշումը հայտնեմ: Ես մտադիր եմ այդ առաջարկն ընդունել»:

Հարցին, թե արդյոք այդ աշխատանքի անցնելու հարցում նշանակություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ իր դիրքորոշման փոփոխությունը, Կոստանյանն արձագանքեց. «Իմ դիրքորոշումը կապ չունի, որովհետեւ խոսքը վերաբերում է ԵՄ դատախազությունում աշխատանքի անցնելուն: ԵՄ դատախազությունը սկսելու է գործել 2020 թվականի հունվարից, բայց 2019 թվականից սկզբներից սկսվում է դրա կազմավորումը: Դրան մասնակից լինելու համար պետք է ԵԽ-ում գլխավոր դատախազների միջազգային ասոցիացիայում ներգրավված լինես այդ գործընթացների մեջ»:

Տպել
Ամենաշատ