News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համաձայն չէ իր ՀՀԿ–ական գործընկերների այն գնահատականներին, որ ԸՕ նախագծի շուրջ խորհրդարանի աշխատանքային խմբի առաջարկները չեն ընդունվել եւ անարգալից վերաբերմունք կա խորհրդարանական երկրի նկատմամբ։ Այս մասին նա ասաց  ասյօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում։

«Ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ, մեր հիմնական առաջարկները ընդունված են, առաջարկներից հիմնական էր հրաժարվել ռեյթինգային ընտրակարգից, որը ապաքաղաքականացրեց նախորդ ընտրությունը։ Մենք գնում ենք փակ համամասնական ընտրակարգով, ինչը մեզ համար միանգամայն ընդունելի է»,–նշեց պատգամավորը։

Նա նաև հավելեց՝ կառավարության հետ համաձայնության են եկել, որ խորհրդարան անցնող 4-րդ ուժի համար գոնե նվազագույն շեմ սահմանվի.

«Մենք մի դիտարկում եւ վերապահում ունենք՝ պարտադիր օրենքի ուժով ամրագրել 4-րդ ուժի ներկայությունը եւ հաշվի առնելով ներկա քաղաքական իրավիճակը, ես ինքս շատ լուրջ կանխատեսում ունեմ, որ այս 4-րդ ուժը պայմանականորեն  անգամ 1 տոկոս վստահության քվե չի հավաքելու, այս դեպքում հասկանալի չի լինի, թե որքանով է ժողովրդավար, որքանով է արդար, որ 0.01 տոկոս հավաքած ուժը լինի խորհրդարանում, մենք կառավարության հետ եկանք փոխզիջման, եկանք համաձայնության, որ 4-րդ ուժի համար գոնե նվազագույն շեմ սահմանվի 3 կամ 2 տոկոսը, որ գոնե այդ տոկոսի դեպքում ինքը ներկայացված լինի խորհրդարանում, որպեսզի մենք կարողանանք ասել, որ 4-րդ քաղաքական ուժը գոնե հանրային նվազագույն ինչ–որ շերտի շահերն ու տեսակետն է ներկայացնում»,–ասաց պատգամավորը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ