News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փարիզ կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության եւ նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ գիտության կառավարման արդյունավետության հարցերը, «Հորիզոն-2020» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրերը, մասնավորապես, դրա շրջանակում Հայաստանին տրամադրվելիք «հնարավոր աջակցության» սահմաններում գիտահետազոտական ինստիտուտների գործունեության գնահատման մոդելի մշակումը:

Նույն աջակցության շրջանակում քննարկվել են նաեւ բարձրագույն կրթության ոլորտում հետազոտական բաղադրիչի զարգացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաեւ ճանապարհային քարտեզի մշակումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ