News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Սերժ Սարգսյանը շատ հարգանքով է ընդունել իմ որոշումը. նա հարգանքով է վերաբերվում բոլորի որոշմանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով փաստին, որ ինքը ժամանակին խիստ քննադատում էր Նիկոլ Փաշինյանին, դեմ է քվեարկել վարչապետի պաշտոնում նրա ընտրվելու ժամանակ, իսկ վերջերս հայտարարեց, որ միշտ կլինի նրա կողքին:

Հարցին, թե այսինքն Սերժ Սարգսյանը նորմա՞լ է համարում, որ մնում եք ՀՀԿ խմբակցության անդամ եւ աջակցում եք Նիկոլ Փաշինյանին, Կոստանյանը պատասխանեց. «Ինքը շատ հարգանքով վերաբերվեց իմ որոշմանը: Ինչ վերաբերում է խմբակցության հետ հակասություն փնտրելուն, ես այստեղ էլ հակասություն չեմ տեսնում մի պարզ պատճառով, որովհետեւ նույն օրը խմբակցությունն էլ հայտարարություն տարածեց: Այստեղ ո՞րն է հակասությունը»:

Հարցին, թե ինքը թիմից սահմանազատվելու խնդի՞ր ունի, նա արձագանքեց. «Ես թիմից ինձ հեռու չեմ պահել եւ հեռու չեմ պահում: Ես կուսակցական չեմ, չեմ եղել եւ չեմ լինելու երբեք, որովհետեւ կուսակցական լինելու պարագայում դու կաշկանդված ես կուսակցական շահերով, կանոններով եւ կարգապահությամբ: Ես կուսակցական չեմ եղել հենց այն նկատառումից ելնելով, որ երբեւէ քաղաքական կաշկանդվածություն չունենամ իմ դիրքորոշումը արտահայտելու տեսակետից»:

Տպել
Ամենաշատ