News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ըստ կառավարության դիրքորոշման՝ եթե այս օրինագիծը հաստատվի, ապա ստիպված կլինեն վերանայել ծախսերը, այդ օրերին տրանսպորտի աշխատանքը եւ շատ այլ բաներ: Այս մասին հոկտեմբերի 17-ին ԱԺ Պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ««Հայաստանի Հանրապետության պետական տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Նրա խոսքով՝ ավելի արդյունավետ է եւ տեղին, որ Երեւանի օրը, ինչպես նախկինում էր, սահմանի երկրի կառավարությունը, քանի որ այն թույլ է տալիս որոշակի շարժունություն ապահովել:

Չնայած կառավարության դիրքորոշմանը, հանձնաժողովն այս օրինագծին դրական եզրակացություն տվեց: Դրանով հաստատվում է, որ Երեւանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ կիրակի՝ ինչպես խորհրդային տարիներին «Էրեբունի-Երեւան» տոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ