News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Ծառուկյան» խմբակցությունը լքած անձանց էջը նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համար փակ է, նա հրաժարվեց նրանց անդրադառնալ։ 

Նա այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շեշտեց՝  դա իրենց բացարձակ իրավունքն է։ «Ես միշտ ասել եմ, որ մարդիկ, ովքեր հեռանում են կուսակցությունից, այս մարդկանց էջը, որպես մարդ եւ որպես քաղաքական գործիչ, ինձ համար փակ է, ես իրենց չեմ անդրադառնալու: Իրենց գործն է, ընդամենը ուզում եմ հիշեցնել մեր նախկին կուսակից Արագած Ախոյանի խոսքը, երբ վերջին խորհրդարանական ընտրություններում նա մասնակցեց ՀՀԿ ցանկով, եւ տապալումից հետո այնքան պարկեշտություն ունեցավ,  որ հայտարարեց՝ մեր ժողովուրդը ճամբարափոխներին չի սիրում։ Դա բացառապես Վահան Կարապետյանի եւ Լյովա Խաչատրյանի գործն է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ նախորդ ընտրությունների ժամանակ ԲՀԿ ցուցակներում եղել են մարդիկ, որոնք բիզնեսով են զբաղվել, գործարար են եղել, սակայն վարչապետը հայտարարել է, որ գործարարները պետք է հեռու մնան քաղաքականությունից, ի՞նչ սկզբունքով է կազմվելու ԲՀԿ ցուցակն այս անգամ, պատգամավորն ասաց. «Մեր ցուցակը կազմելու ենք մեր սկզբունքով, այն սկզբունքով, որը կորոշի ԲՀԿ–ն»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արտահերթ ընտրություններին դաշինքով է գնալո՞ւ ԲՀԿ–ն, թե՞ միայնակ, նա նշեց, որ այդ  հարցով քննարկումներ դեռ չեն ունեցել. «Առաջիկա օրերին կլինի, վստահ եղեք, որ մեր բոլոր որոշումները լինելու են բաց եւ հրապարակային»։

Նշենք, որ ԲՀԿ-ից հեռացել են նախկին պատգամավորներ Լյովա Խաչատրյանն ու Վահան կարապետյանը (Չերրիի Վահան):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ